ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր են քննարկվել

ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր են քննարկվել

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի ԱԳՆ ղելավար Նիկոս Խրիստոդուլիդեսը գործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր են քննարկել հեռախոսազրույցի ընթացքում:

Նրանք մտքեր փոխանակել նաև Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։

Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը է հայտնել կիպրական կողմին: Ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային գործակցության կարևորությունը:

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020-ի հունվարին: Երեք երկրի` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---