Խորտակված «Տիտանիկից» արժեքավոր արտեֆակտ են ուզում հանել

Խորտակված «Տիտանիկից» արժեքավոր արտեֆակտ են ուզում հանել

PanARMENIAN.Net - RMS Titanic Inc. ընկերությունը դիմել է ԱՄՆ Արևելյան Վիրջինիայի շրջանային դատարան՝ խորտակված «Տիտանիկից» հեռագրասարքը բարձրացնելու թույլտվության համար:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կարող են վերականգնել սարքը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ The Washington Post-ին հղումով:

Այսպիսով, նախատեսվում է ռոբոտ ուղարկել օվկիանոսի հատակ, որն էլ դուրս կբերի արտեֆակտը: Հենց այդ հեռագրից է SOS ազդանշան արձակվել մյուս նավերին, երբ 1912-ի ապրիլի 15-ին «Տիտանիկը» բախվել է սառցաբեկորին և սկսել խորտակվել:

Սակայն, նավախցի վիճակը, որտեղ գտնվում է հեռագրասարքը, գնալով վատթարանում է: «Տիտանիկի» գծով փորձագետ Պարքս Սթիվենսոնը զգուշացնում է, որ եթե գործընթացը չարագացվի, «աշխարհի ամենահայտնի ռադիոն ընդմիշտ կթաղվի»:

Բրիտանական «Տիտանիկ» նավը խորտակվել է 1912-ին՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ, զոհվել է 1500 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---