Խորտակված «Տիտանիկից» արժեքավոր արտեֆակտ են ուզում հանել23 հունվարի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - RMS Titanic Inc. ընկերությունը դիմել է ԱՄՆ Արևելյան Վիրջինիայի շրջանային դատարան՝ խորտակված «Տիտանիկից» հեռագրասարքը բարձրացնելու թույլտվության համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կարող են վերականգնել սարքը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ The Washington Post-ին հղումով: Այսպիսով, նախատեսվում է ռոբոտ ուղարկել օվկիանոսի հատակ, որն էլ դուրս կբերի արտեֆակտը: Հենց այդ հեռագրից է SOS ազդանշան արձակվել մյուս նավերին, երբ 1912-ի ապրիլի 15-ին «Տիտանիկը» բախվել է սառցաբեկորին և սկսել խորտակվել: Սակայն, նավախցի վիճակը, որտեղ գտնվում է հեռագրասարքը, գնալով վատթարանում է: «Տիտանիկի» գծով փորձագետ Պարքս Սթիվենսոնը զգուշացնում է, որ եթե գործընթացը չարագացվի, «աշխարհի ամենահայտնի ռադիոն ընդմիշտ կթաղվի»: Բրիտանական «Տիտանիկ» նավը խորտակվել է 1912-ին՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ, զոհվել է 1500 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է |