ԱԽ քարտուղար. ՀՀ-ում հեղաշրջման փորձ է կանխվել

ԱԽ քարտուղար. ՀՀ-ում հեղաշրջման փորձ է կանխվել

PanARMENIAN.Net - Ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով գործիքներ և մարդկանց, շատ մարդիկ հետևել են այդ գաղափարներին և փորձել քայլեր ձեռնարկել: Ընդհանրապես՝ գաղափար ունենալը դժվար է դատապարտելի համարել, իսկ գործողություններն այնպիսին են, որ դրանք հստակ կապելը մարդկանց երազանքի և նպատակի հետ դժվար է: Այն կանխվել է, տարբեր հետևանքներ են եղել, եղել են նաև պաշտոնանկություններ»,- ասել է Գրիգորյանը՝ չնշելով անուններ և պաշտոններ:

Գրիգորյանի խոսքով՝ նպատակի համար օգտագործվել են տարբեր ուղիներ՝ սկսած ֆեյքնյուզից մինչև իշխող քաղաքական «թիմին սևացնելը»՝ ասելով, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, հողեր են հանձնվում: ԱԱԽ ղեկավարը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներում հարցազրույցների, նշել է, որ երբ «հողեր հանձնելու» մասով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էին մեղադրանքներ ներկայացվում, դրա համար հիմքեր կային:

Գրիգորյանը նշել է, որ իշխանության հասցեին քննադատությունը չի կարող ընկալվել որպես քրգործի հիմք կամ հեղաշրջման փորձ, և հավելել, որ Հայաստանն առաջընթ է գրանցել ժողովրդավաորւթյան ինդեքսում նաև բազմակարծության խրախուսման շնորհիվ:

«Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, իր ամբողջ պատմության ընթացքում, որտեղ, չակերտավոր ասած, 37 թվի պայմաններում գրանցվում է ժողովրդավարության առաջընթաց: Այսօր հրապարակվել է նաև կոռուպցիայի ընկալման համաթիվը, որտեղ գրանցել ենք շոշափելի առաջընթաց, և այսպես կոչված 37 թվի պայմաններում մենք գրանցում ենք խոսքի ազատության, ժողովրդավարության, բազմակարծության առաջընթաց»,- ասել է նա՝ պատասխանելով վախի մթնոլորտ ստեղծելու մասին դիտարկմանը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ են իրականացրել:

Հունվարի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ Վանեցյանի պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ այն, որ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---