Ձմեռային անվադողեր չունենալու համար առաջարկվում է տուգանել

Ձմեռային անվադողեր չունենալու համար առաջարկվում է տուգանել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն առաջարկում է նոր տուգանքներ սահմանել ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար: Առաջարկությունը ներկայացվել է Կառավարությանը:

Օրենսդրական նոր նախաձեռնությամբ նախատեսվում է ձմռան ամիսներին առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդներին տուգանել 20,000 դրամով: Տաքսիների համար տուգանքը 5000 դրամով ավելի կլինի, հայտնում է Sputnik Արմենիան:

Առաջարկվում է 5000 դրամով տուգանել նաև նույն ժամանակահատվածում առանց մոտակա լուսային լապտերները միացնելու երթևեկողներին:

ԱԺ-ում ընդունվելու դեպքում օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 1-ից։

Օրենքի նախագծում որպես ձմեռային սահմանվել է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Ոստիկանության առաջարկը Կառավարությունում ընդունվել է առանց զեկուցման և քննարկումների։ Նախագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---