Ոստիկանություն. «Էրեբունի պլազա» ներխուժած անձի հետ բանակցում են

Ոստիկանություն. «Էրեբունի պլազա» ներխուժած անձի հետ բանակցում են

PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած զինված անձի հետ բանակցություններ են տարվում, ասվում է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,- ասվում է գրառման մեջ։

Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ ներկայումս իրավիճակը կայուն է ու վերահսկելի: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի է:

«Ոստիկանության պետն անձամբ բանակցում է»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։

Նա ասել է, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ:

Բիզնես կենտրոնին արդեն մի քանի շտապօգնության մեքենա է մոտեցել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---