Ոստիկանություն. «Էրեբունի պլազա» ներխուժած անձի հետ բանակցում են23 հունվարի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած զինված անձի հետ բանակցություններ են տարվում, ասվում է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում: «Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,- ասվում է գրառման մեջ։ Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ ներկայումս իրավիճակը կայուն է ու վերահսկելի: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի է: «Ոստիկանության պետն անձամբ բանակցում է»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։ Նա ասել է, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ: Բիզնես կենտրոնին արդեն մի քանի շտապօգնության մեքենա է մոտեցել: Նյութեր թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |