Փաշինյան. Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով անընդունելի է

Փաշինյան. Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով անընդունելի է

PanARMENIAN.Net - Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության», - ասվում է նրա գրառման մեջ:

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում զինված անձ կա։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի է: «Էրեբունի պլազա» ներժուժած զինված անձի հետ բանակցություններ են տարվում, որոնց արդյունքում նա հանձնել է զենքը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---