Սողոմոնյան. Քանի պաշտոնական չէ՝ չեմ մեկնաբանի Քոչարյանի գրասենյակի վրա հարձակման վարկածը23 հունվարի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի մեկնաբանել «Էրեբունի պլազայում» իր ղեկավարած գրասենյակի վրա հարձակման վարկածը: Նա նշել է՝ քանի դեռ կատարվածի մասին պաշտոնական տեսակետ չկա, չի կարող ասեկոսեներ մեկնաբանել: Շենքում, ի թիվս այլ գրասենյակների, գտնվում է նաև Քոչարյանի գրասենյակը: Նրա կողմնակիցներից Արմեն Մինասյանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ կրակոցները եղել են հենց այդ գրասենյակի շրջակայքում և իրենց են վերաբերվել: «Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել: Եթե մեզ ինչ-որ կերպ առնչվում է՝ հայտարարություն կտարածենք: «Էրեբունի պլազայում» գործում են բազմաթիվ հիմնարկներ: Դրանցից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է: Քանի չունեմ պաշտոնական տեսակետ՝ չեմ ուզում մեկնաբանել: Երբ կլինի իրադարձությունների նկարագիր ու կկարողանամ պարզել՝ որքանով է այս իրադարձությունն առնչվում մեզ հետ, հայտարարություն կանեմ: Նորից եմ կրկնում՝ այս շենքում բազմաթիվ գրասենյակներ են գտնվում: Ես Քոչարյանի գրասենյակի ղեկավարն եմ, ասեկոսեները չեմ մեկնաբանում»,- նշել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ միջադեպի ժամանակ գրասենյակում ոչ ոք չի եղել: Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ իրավիճակը կայուն է ու վերահսկելի: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ ու տուժածներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի էր: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալներից է: Նյութեր թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |