«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած անձը վնասազերծվել է (Վիդեո)

«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած անձը վնասազերծվել է (Վիդեո)

PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն զենքով ներխուժած անձը վնասազերծվել է: Տղամարդը՝ ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է Ոստիկանություն, հայտնում են կառույցի մամուլի ծառայությունը:

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

YerevanToday-ը նաև տեսանյութ է հրապարակել՝ արված շենքից:

Ժամը 14.40-ին Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազայում» զինված անձ կա, որը կրակում է։ Դեպքի վայր էին մեկնել կառույցի ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Ղեկավարները՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ էին վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո վերջինս հանձնել էր հրազենը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---