Կադրեր՝ ոստիկանապետի և զինյալի բանակցությունից23 հունվարի 2020 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում կրակոցներ արձակած տղամարդու հետ՝ հորդորելով նրան գնալ իր աշխատասենյակում զրուցելու: Aurora News-ի հրապարակած տեսանյութում ոստիկանապետի և զինայլի զրույցից մի հատված է։ «Ձենդ հասել է ՀՀ ոստիկանության պետին, դրանից ավելի ինչ էլ անես, մինչև վարչապետից վերև, խնդիրներդ ոչ մեկ չի լուծի»,- ասում է Սարգսյանը: Ոստիկանապետի պաշտոնակատարն առաջարկում է երկուսով գնալ իր սենյակ ու զրուցել: Դրանից հետո զինված անձը վայր է դրել զենքը, ինչից հետո ոստիկանապետը մոտեցել է վերջինիս, նրանք քայլել են շենքի մուտք մոտ, նստել բազմոցին ու զրուցել: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ծառայողական մեքենայով և նրա ուղեկցությամբ տեղափոխվել է բաժին: Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Զինյալի արձակած կրակոցից տուժողներ և վիրավորներ չկան շենքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |