Վերաքննիչն անփոփոխ է թողել Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատելու որոշումը23 հունվարի 2020 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կշարունակի ուժի մեջ մնալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ տեղեկացնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը: 2019-ի դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքի տակ գտնվող Արա Վարդանյանին: Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր 2018-ի հուլիսին 3-ին՝ պնդելով, որ վերջինս խոստովանել է, թե հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: 2018-ի հուլիսի 5-ին Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել՝ օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից: Նա հաղորդագրություն էր տարածել՝ ներողություն խնդիրելով հիմնադրամի բոլոր նվիրատուներից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |