ՀՔԾ-ն խուզարկում է Հրայր Թովմասյանի բնակարանը

ՀՔԾ-ն խուզարկում է Հրայր Թովմասյանի բնակարանը

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը խուզարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Այլ մանրամասներ այս պահի դրությամբ նա չհայտնեց:

Հունվարի 24-ի առավոտյան Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Թովմասյանի բնակարանում խուզարկություն է ընթանում, որից հետո փաստաբանական թիմը հայտարարություն կանի:

2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---