ՀՔԾ. Թովմասյանի փաստաբանն ապատեղեկատվություն է տարածում

ՀՔԾ. Թովմասյանի փաստաբանն ապատեղեկատվություն է տարածում

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն ապատեղեկատվություն է տարածում՝ ասելով, թե իրենց հնարավորություն չի տրվում ծանոթանալ նրա բնակարանում խուզարկություն իրականացնելու դատարանի որոշմանը: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում: Ավելի ուշ Թովմասյանի պաշտպանական խմբից Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը, մասնավորապես՝ նրան և պաշտպան Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Մակինյանի վերը նշված հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողութան իրականացմանը»,- ասվում է ՀՔԾ հայտարարության մեջ:

Հատուկ քննչական ծառայությունից Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորել են «գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց»:

2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---