Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն է ձեւավորվում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն է ձեւավորվում, որում ծայրահեղ շահագրգռված է Հայաստանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիություն եւ Հարավային Կովկաս` անվտա՞նգ գործընկերություն» ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, այդ կառույցի ձեւավորման համար գլխավորն այն է, որպեսզի ԵՄ-ն Հարավային Կովկասն ընդունի որպես մեկ ամբողջություն: «Անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի առաջանան նոր անջատիչ գծեր, որոնք արգելակում են տարածաշրջանի զարգացումը: Նման փոքր տարածաշրջանի համար դրանք չափազանց շատ են: Այնուհետեւ` եվրոպական արժեքների համակարգը պետք է առանց բացառության ընդունվի բոլոր երկրների կողմից: Հակամարտություններում զենք չօգտագործելու մասին պայմանագրեր են անհրաժեշտ: Եթե մենք ցանկանում ենք խնդիրների խաղաղ լուծում, ապա պետք է հստակ քայլեր անել, եւ այստեղ ԵՄ աջակցությունն ուղղակի անհրաժեշտ է: Տարածաշրջանում չպետք է «չճանաչված» պետություններ լինեն եւ, վերջապես, մենք պետք է վերանայենք այն տեսակետը, որի համաձայն համագործակցությունն անհնար է նախքան հակամարտությունների կարգավորումը»,- ասել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---