Պաշտպան. Թովմասյանի բնակարանում աղաղակող ինչ-որ բան են փնտրում, քննիչին չենք վստահում24 հունվարի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Քննիչները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում աղաղակող ինչ-որ բան են փնտրում, որ կարողանան հանրությանը մատուցել պրոցեսի իրական լինելը: Նրա պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ առանձնահատուկ ոչինչ չի հայտնաբերվել, փոխանցում է Aysor.am-ը։ Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանը խուզարկում են: Ավելի ուշ Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը, մասնավորապես՝ նրան և պաշտպան Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: ՀՔԾ-ից էլ Մակինյանին հորդորել էին ապատեղեկատվություն չտարածել: «Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է բնակարանի խուզարկությունից առաջ ծանոթացնի որոշմանը։ Քննիչի նկատմամբ մենք որևէ վստահություն չունենք։ Որոշումն ամբողջությամբ չի ընթերցվել։ Քննիչն իր նախընտրած արտահայտություններն է արտաբերել», - ասել է Պողոսյանը։ Փաստաբանը նշել է, որ ինքը և Հրայր Թովմասյանն ամբողջությամբ չեն ծանոթացել որոշմանը։ «Ծանոթանալն անձի նախընտրելի եղանակով ծանոթացումն է։ Եթե սա արգելվում է, արդեն խտրական վերաբերմունքի մասին է խոսվում։ Մենք կբողոքարկենք որոշման պատճենն ունենալուց հետո։ Այսօրվա մեջ, կարծում եմ, կլինի այդ գործողությունը», - ասել է պաշտպանը։ ԱմրամՄակինյանը, իր հերթին, տեսանյութ էր հրապարակել, որտեղից պարզ է դառնում, որ պաշտպաններին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը, ըստ որի պետք է խուզարկություն իրականացվի: 2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |