Պապյան. Մանթաշյանի միջադեպով բացահայտեցի վախեցած երաժիշտների և զգուշավոր արվեստագետների

Պապյան. Մանթաշյանի միջադեպով բացահայտեցի վախեցած երաժիշտների և  զգուշավոր արվեստագետների

PanARMENIAN.Net - Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին հայազգի երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերահաստատումը հաղթանակ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Հունվարի 13-ին ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, ում հետ Դրեզդենի բեմում հանդես էր գալու Մանթաշյանը, քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր երգել հայ երգչուհու հետ: Մանթաշյանի մասնակցությունը չեղարկվել էր: Հետագայում Էյվզովը հերքել էր, որ Մանթաշյանի մասնակցությունն իր պատճառով է չեղարկվել: Հունվարի 24-ին Ռուզան Մանթաշյանը հայտնել էր, որ Դրեզդենում կայանալիք Semper Opernball-ի համերգին մասնակցելու հրավեր է ստացել:

Պապյանը նշել է, որ այս ընթացքում ինքն իր համար հայտնաբերել է «մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների և անհաղորդ հայրենակիցների»:

«Բարձրաձայնելով խնդրի մասին` մենք միևնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու և ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը և փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի: Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարևան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը»,- գրել է Պապյանը՝ նկատելով, որ միայն հայազգի Սաթի Սպիվակովան «իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ և դադարել «զառանցել»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---