Վանեցյանի փաստաբանի էլփոստը կոտրել են

Վանեցյանի փաստաբանի էլփոստը կոտրել են

PanARMENIAN.Net - Փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արամազդ Կիվիրյանի՝ որպես Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ հանդես գալուց հետո, Կիվիրյանը էլփոստը կոտրել են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում և գործընկերոջ անունից հայտնել է Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում վտանգված է փաստաբանական գործունեությունը:

«Երեկ՝ հունվարի 23-ին, ժամը 14.30-ին Facebook սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկություն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուքյան էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Կիվիրյանի համար անհասանելի»,- գրել է Սահակյանը:

Փաստաբանների կարծիքով՝ տեղի ունեցածը ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԴ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլև «ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին»:

Փաստաբանը նշել է, որ իրենք Վանեցյանի ներկայացուցիչներն են և հրապարակային պահանջով են հանդես եկել՝ հերքելու Armtimes.com կայքում հունվարի 12-ին հրապարակված հոդվածը: Դրանում նշվում էր, թե ԱԱԾ նախկին պետը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի հետ ցանկացել է հեղաշրջում է կազմակերպել՝ կեղծ լուրեր տարածելով Փաշինյանի ընտանիքի մասին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---