Վարչապետը՝ ԱԱԾ նախկին պետի «մի օր խոսելու» հայտարարությունը նմանեցրել է «Կարգին հաղորդման» սկեչին

Վարչապետը՝ ԱԱԾ նախկին պետի «մի օր խոսելու» հայտարարությունը նմանեցրել է «Կարգին հաղորդման» սկեչին

PanARMENIAN.Net - Նրանք, ովքեր հայտարարում են, թե ամեն ինչ գիտեն, նման են «Կարգին հաղորդման» սկետչերից մեկի հերոսին, ով վերջում հիմար իրավիճակում է հայտնվում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդոյք մտավախություն ունի՝ կապված ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մի օր խոսելու մասին հայտարարության հետ:

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ. ոմանք այնպիսի հայտարարություն են անում, որ... մի հայտնի «Կարգին հաղորդում» կա, երբ մեկը գալիս և ասում է, որ ամեն ինչ գիտի, հետո գալիս և ասում է, որ «ամեն, ամեն ինչ գիտի» և վերջում հայտնվում է հիմար վիճակում: Նրանք, ովքեր նման հայտարարություն են անում, հերթական այդօրինակ սկեչի հերոս են»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն առաջարկել է գտնել ու դիտել այդ մանրապատումը և ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Արձագանքելով ուժային կառույցների նախկին ղեկավարների և երկրում հեղաշրջման փորձի մասին դիտարկմանը՝ Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ-ում եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն, բայց ոչ պետական հեղաշրջման փորձ:

Նոյեմբերին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ժամանակը կգա, և ինքն անպայման կխոսի և կներկայացնի իր տեսակետներն այն ամենի մասին, ինչը կատարվում է երկրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---