Բասկետբոլիստ Կոբի Բրայանթի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր

Բասկետբոլիստ Կոբի Բրայանթի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր

PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի՝ կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել, փոխանցում է Pmnewsnigeria.com-ը:

50-ամյա Զոբայանը հայտնի է եղել որպես փորձառու օդաչու և թռիչքների հրահանգիչ:

Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Խումբն ուղևորվելիս է եղել Mamba Sports Academy-ի մանկապատանեկան բասկետբոլի խաղին:

Արդեն հայտնի են կործանված Sikorsky S-76 բոլոր 9 զոհի անունները, որոնց թվում է նաև բասկետբոլիստի դուստր 13-ամյա Ջիննան: The Sun-ի հաղորդմամբ՝ Զոբայանին հայտնել են, որ շատ ցածր է թռչում, ուղղաթիռը վթարի է ենթարկվել մառախլապատ եղանակի պատճառով:

41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---