ՔՊ. Ավագանու ՔՊ-ական անդամի հայտարարությունն անընդունելի է

ՔՊ. Ավագանու ՔՊ-ական անդամի հայտարարությունն անընդունելի է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից, իր կարծիքով, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը տեղադրելու միջադեպը կքննվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովում:

Այս մասին հունվարի 27-ին հայտարարություն էր տարածել հանձնաժողովը` նշելով, որ ավագանու անդամի արարքն անընդունելի է:

Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում տեղադրել էր, իր համոզմամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով՝ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Դրանից հետո հարյուրավոր օգտատերեր հայհոյանքներ են ուղղել Հարթենյանի հասցեին՝ տեղադրելով դրանք ավագանու անդամի էջի գլխավոր լուսանկարի մեկնաբանություններում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում», - նշվել է կուսակցության հայտարարությունում։

Ավելի վաղ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հույս էր հայտնել, որ ավագանու գործընկերները համարժեք գնահատական կտան միջադեպին:

«Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը», - նշել էր Խաժակյանը։

Հարթենյանը միջադեպից հետո ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջը։ Աղջիկը, ում լուսանկարը տեղադրվել էր ավագանու անդամի ֆեյսբուքյան էջում և, որը, ըստ որոշ տեղեկությունների, ՍԴ ղեկավարի դուստրը չէ, նույնպես ապաակտիվացրել է իր էջը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---