«Իմ քայլը» ավագանու իր անդամին հորդորել է վայր դնել մանդատն ու ներողություն խնդրել27 հունվարի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը: Այս մասին արտահերթ նիստից հետո հայտնել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, հորդորել ենք Հենրիկ Հարթենյանին հրաժարվել մանդատից», - հայտնել է նա՝ ավելացնելով, որ Հարթենյանը հայտարարություն կանի։ Խմբակցությունը նիստից հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մերժելի է համարում ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում, ընտանիքի անդամներին թիրախավորելու և նմանատիպ գործիքակազմի կիրառում։ «Նշվածը մեզ համար անընդունելի է, հատկապես, եթե կատարվել է մեր թիմի անդամների կողմից՝ ուղղակիորեն հակասելով քաղաքական թիմի որդեգրած արժեքներին։ Կարևորելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը՝ խմբակցությունը հորդորել է Հենրիկ Հարթենյանին հանդես գալ ներողության խոսքով և վայր դնել մանդատը»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում տեղադրել էր, իր համոզմամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով՝ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Դրանից հետո հարյուրավոր օգտատերեր հայհոյանքներ էին ուղղել Հարթենյանի հասցեին՝ տեղադրելով դրանք ավագանու անդամի էջի գլխավոր լուսանկարի մեկնաբանություններում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնել էին, որ միջադեպը կքննվի կուսակցության վերահսկող հանձնաժողովում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |