Տոնոյան․ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում28 հունվարի 2020 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Եռաբլուր» զինպանթեոնում հայտարարել է, որ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում։ «Մեր կարողությունները բավականին մեծացել են։ Մեր սպառազինությունը և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում խնդիրները կատարելու համար, ավելացված են տասնյակ տոկոսներով», - ասել է Տոնոյանը տեղեկացնում է Aysor.am-ը։ Նախարաը նշել է՝ 40%-ից ավելի զորամասերն անցել են սննդի ապահովման նոր ձևաչափի։ Նա հավելել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նոր ձևաչափի մինչև 100% ապահովվածություն լինի։ Ռուսական արտադրության ՍՈւ 30-ների առաջին խմբաքանակը Հայաստան է բերվել 2019-ի դեկտեմբերի վերջին։ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30 ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30 ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |