Գերմանիայում չինական վիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել28 հունվարի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում տարածում ստացած 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Գերմանիայում։ Այդ մասին հայտնել է Բավարիա դաշնային շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Վիրուսը հայտնաբերվել է Շտարնբերգ քաղաքային շրջանում, մի տղամարդու մոտ։ Նա այժմ մեկուսացված է և բավարար կլինիկական վիճակում է, գրում է ՌԲԿ-ն։ Վարակվածի ընտանիքի անդամներն ու նրա հետ շփված անձինք տեղեկացվել են կանխարգելիչ միջոցների, վիրուսի տարածման ուղիների և ախտանշանների մասին։ Վիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Այժմ Չինաստանում մոտ 4500 հիվանդ կա, հաստատվել է մահվան 100 դեպք, իսկ 57 մարդ ապաքինվել է։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |