Բերման են ենթարկվել «Ադեկվադ»-ի հիմնադիրներից Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը

Բերման են ենթարկվել «Ադեկվադ»-ի հիմնադիրներից Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը

PanARMENIAN.Net - Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաև «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիրներներից Կոնստանտին Տեր-Նակալյանին, տեղեկացնում են Ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:

Նախաձեռնության էջում ուղիղ եթերում Դանիելյանը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Նարեկ Մալյանն ու Տեր-Նակալյանը, ուղիղ եթերի պահին բերման էր ենթարկվել նաև Դանիելյանը:

Վերջինիս բերման ենթարկման մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման էր ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռության հեղինակ Նարեկ Մալյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---