Մալյանը և Տեր-Նակալյանն ազատ են արձակվել

Մալյանը և Տեր-Նակալյանն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել:

Մալյանը հայտարարել է, որ իր մոտ արգելված իր չեն հայտնաբերել: Նրա համոզմամբ` իր ընկերներն էլ երեկոյան ազատության մեջ կլինեն, հայտնում է Shantnews.am-ը։

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Մալյանին բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Ձերբակալվել են նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: Մյուսների բերման ենթարկվելու պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---