Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի մասով Փաշինյանի հայտարարությունը հերյուրանք է անվանել

Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի մասով Փաշինյանի հայտարարությունը հերյուրանք է անվանել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 7 շրջան հանձնելու մտադրության մասին հայտարարությունը հերյուրանք է: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, փոխանցում է Factor.am-ը:

«Դուք այդքան համառորեն ուզո՞ւմ եք, որ ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների»,- ասել է Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Ղարաբաղա-ադրբեջանական կարգավորման ուղիների և բանակցային գործընթացը սկսելու մասին հարցին՝ նշել էր, թե ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, թե որ կետում է թողել Ղարաբաղի հարցի կարգավորումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաշինյանի խոսքով՝ այն չի հերքվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից: Վարչապետն ընթերցել էր հրապարակման տեքստը, առանձնացրել ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակները. 7 շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը, խաղաղապահ ուժերի տեղակայում, ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակ տալու որոշում և այլ նախապայմաններ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---