Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի մեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի միայն անվաշղթաների կիրառմամբ:

Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար, կցորդիչով բեռնատարների՝ անցանելի միայն անվաշղթաների կիրառմամբ:

Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---