Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ՀՀ-ում ձյուն է սպասվում

Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ՀՀ-ում ձյուն է սպասվում

PanARMENIAN.Net - Հունվարի 29-30-ը և փետրվարի 2-ին հանրապետությունում ստեղումներ չեն սպասվում, բայց հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում՝ լեռնային գոտում ձյուն կտեղա, հովտային՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։

Օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի մարզում կգրանցվի -10...-13 աստիճան:

Երևանում՝ հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը և փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ: Գիշերը կլինի -2...-3 աստիճան, փետրվարի 2-ի գիշերը՝ -6:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---