Մակունց. ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015-ի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում

Մակունց. ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015-ի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, 2015-ի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, քանի որ ՍԴ-ում երկու տարբեր ռեժիմ է գործում: Այդ մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցին։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում, խոսելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին, ասել է, որ անհասկանալի է, թե ինչու է երկու ամիս ժամկետ տրվում այդ իրավունքից օգտվելու համար, ոչ թե երեք կամ ավելի:

«Մի պահ մտածե՞լ եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, այդ ժամկետը ինչո՞վ է պայմանավորված կամ ինչո՞ւ չեք գրել, որ էդ հրաժարական տվողները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց փոխարեն նոր մարդկանց նշանակելը, որովհետև հակառակ դեպքում, իրոք, կարող եք սահմանադրական ճգնաժամ ստանալ, ոչ միայն ՍԴ հորինածին ճգնաժամ, այլ՝ իրականում սահամանադրական ճգնաժամ», - ասել է Թովմասյանը:

«Այն անցումային դրույթները, որոնք պետք է անցում կատարեին ներկա Սահմանադրությանը, թերի են։ Թե որն է դրա պատճառը, չեմ կարող ասել։ Մենք արձանագրում ենք այս խնդիրը, և սա է ՍԴ-ի հետ կապված հարցը»,- ասել է Մակունցը՝ հավելելով, որ իրեն, որպես ԱԺ պատգամավորի, ՍԴ դատավորը հետաքրքրում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից, գրում է Aysor.am-ը:

Նա հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը միանշանակ հանգուցալուծվելու է։

«Դա միանշանակ է։ Այս ընթացքում փորձել ենք բոլոր հնարավոր տարբերակներով լուծումներ առաջարկել, արել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Միանշանակ, կլինեն էլի քայլեր, որոնք կբերեն հարցի հանգուցալուծմանը։ Այն ժամանակ, երբ դրանք օրակարգ բերվեն, մենք կմեկնաբանենք», - ասել է նա։

ՍԴ նախագահի հարցազրույցի մասին Մակունցը նաև ասել է, որ նա պետք է հնարավորինս զերծ մնա քաղաքական ձևակերպումներից, ինչը և արեց։

Պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր հերթին նկատել է, որ ՍԴ նախագահն այսօր հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---