Մակունց. Ոստիկանապետին հարցնելու ենք ակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Մակունց. Ոստիկանապետին հարցնելու ենք ակտիվիստներին բերման ենթարկելու մասին

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հունվարի 28-ին ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ հարցեր կուղղի ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ նախապես պլանավորած հանդիպման շրջանակում: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ»-ի ղեկավար Նարեկ Մալյանի, «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և այլոց բերման ենթարկելու փաստին։

«Իրավապահ մարմինները պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ հիմքով են գործողություններ ձեռնարկել»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը:

Մակունցի խոսքով՝ քանի դեռ իրավապահները չեն ներկայացրել հիմքերը, ճիշտ չի համարում որևէ գնահատական տալ։ Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա, ըստ պատգամավորի, եթե իրենք կարծում են, թե իրենց իրավունքները ոտնահարվել են, բնականաբար, օրենքը նախատեսում է բոլոր իրավական կարգավորումները։

Հունվարի 28-ին ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման էին ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Որոշ ժամանակ անց նրանք ազատ էին արձակվել: Բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ևս բերման էր ենթարկվել և հետո ազատ արձակվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---