Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին ազատ չարձակել ցմահ դատապարտված Սասունյանին

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին ազատ չարձակել ցմահ դատապարտված Սասունյանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։

«Կոչ ենք անում ԱՄՆ համապատասխան մարմիններին ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին», - ասվում է նախարարության թվիթերյան գրառման մեջ:

Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ արձակումը կարող է վատ նախադեպ լինել պաշտոնատար անձանց դեմ բռնության տարածման առումով, գրում է Ermenihaber-ը:

2019-ի դեկտեմբերի 29-ին Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի որոշմամբ Սասունյանին պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր տրվել։ Իսկ արդեն 2020-ի հունվարի 27-ի նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին ու հայտարարություններին, Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշում էր կայացվել։ Այն դեռ պետք է հաստատի Կալիֆորնիայի նահանգապետը, բացի այդ՝ այն նաև բողոքարկման է ենթակա։

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը սպանվել էր 1982-ի հունվարի 28-ին՝ սեփական մեքենայում, լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ։ Սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը։ Հանցագործության իրականացման մեջ մեղադրանքով 1982-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել խմբի անդամ Համբիկ Սասունյանը, սակայն նա չէր ընդունել իր մեղքը։ Միայն 20 տարի անց՝ 2002-ին, պայմանական ազատ արձակման հնարավորություն ստանալու հեռանկարով Սասունյանը ընդունել էր հանցագործության մեջ իր մասնակցությունն ունենալու հանգամանքը՝ ցավակցելով Արըքանի հարազատներին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---