Facebook-ը խոստովանել է՝ օգտատերերի մասին տվյալներ է հավաքում նաև սոցցանցից դուրս29 հունվարի 2020 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը պաշտոնապես հաստատել է, որ սոցցանցից դուրս տարբեր տիպի տեղեկատվություն է հավաքում և ստանում իր օգտատերերի մասին: Սոցցանցում ներկայացվել է «Գործողությունները Facebook-ից դուրս» անվանումով նոր գործառույթը, որի շրջանակում օգտատերերը կարող են կառավարել այլ կայքերից ստացված տվյալների մասին տեղեկատվությունը, գրում է Ferra.ru-ն: Facebook-ն ինքը, կարծես, դրանում ոչ մի խնդիր չի տեսնում՝ նշելով, որ ընկերությունը հավաքում է այդ տվյալները միայն առավել ակտուալ գովազդ ցուցադրելո համարւ, ինչպես նաև ելնելով օգտատիրոջ հետաքրքրություններից, տարբեր խմբերի, իրադարձությունների և ապրանքների մասին ավելի ճշգրիտ խորհրդատվություն ներկայացնելու նպատակով: «Facebook-ից դուրս գործողություններն այն տվյալներն են, որոնք ընկերություններն ու կազմակերպությունները փոխանցում են մեզ ձեր փոխադարձ կապերի մասին. օրինակ՝ իրենց հավելվածներից օգտվելու կամ կայքերն այցելելու վերաբերյալ: Նրանք կիսվում են մեզ հետ նման տեղեկատվությամբ բիզնեսի գործիքների, օրինակ, Facebook-ի միջոցով»,- ասվում է ընկերության պաշտոնական կայքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |