Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019-ի լավագույն մարզիչ

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019-ի լավագույն մարզիչ

PanARMENIAN.Net - Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի 2019-ի լավագույն մարզիչ է ճանաչվել: Նա 119 միավոր է հավաքել Ֆուտբոլի ֆեդերացիայի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում:

Մինասյանն այս կոչմանն արժանանում է արդեն 5-րդ անգամ:

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

67 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը»:

Մինասյանը նախկինում ֆուտբոլիստ է եղել, 1996-1999 թթ. Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 11 հանդիպման։ Նա նաև ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն է։ Հանդես է եկել «Զանգեզուր», ՀՄՄ (հետագայում՝ «Փյունիկ»), «Էրեբունի», «Լոզան», «Լոկոմոտիվ» (Սանկտ-Պետերբուրգ) թիմերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---