Օհանյան. Ապրիլյան պատերզմում չբացահայտված դրվագներ չկան, տարածքների հանձնման մասին ինձ հետ ոչ ոք չի խոսել

Օհանյան. Ապրիլյան պատերզմում չբացահայտված դրվագներ չկան, տարածքների հանձնման մասին ինձ հետ ոչ ոք չի խոսել

PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլյան պատերազմում չբացահայտված դրվագներ չկան, բայց դրա հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է շարունակի և ավարտին հասցնի իր աշխատանքը, ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա նշել է, որ նախկինում էլ հայտարարել էր, թե «եթե Արցախի հետ բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարել»:

Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը բանակցել է շրջաններ հանձնելու մասով, Օհանյանը նշել է, որ իր հետ նման խոսակցություն չի եղել:

«Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ, եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար: Ինձ հետ տարածքների հանձնման վերաբերյալ ոչ ոք խոսակցություն չի ունեցել»,-ասել է ՊՆ նախկին ղեկավարը:

Փաշինյանի խոսքերի մասով, թե Ապրիլյանը Ռուսաստանի գիտությամբ է եղել, Օհանյանը նշել է՝ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանականն է:

2019-ի մայիսին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր 2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից», ասել էր, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---