ՌԴ մասնագետները հաստատել են «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների ՀՀ ԱԻՆ-ի վարկածը29 հունվարի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ «Դալմա Գարդեն Մոլում» ցնցումների պատճառի վերաբերյալ նախարարության մասնագետների վարկածը հաստատել են նաև առևտրի կենտրոնի ղեկավարության կողմից Մոսկվայից հրավիրված մասնագետները: Ցոլակյանը հավելել է, որ ցնցումները երկրաշարժով պայմանավորված չէին ու կապված էին «կողմնակի երևույթի» հետ, որն ազդել է շինության վրա, տեղեկացնում է Shantnews-ը։ Նա հիշեցրել է, որ իրենց մասնագետները ստուգումներ էին արել ու հայտարարել, որ ցնցումների պատճառն օդափոխիչ համակարգն էր։ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ավելի վաղ հայտարարել էր. «Որպես ցնցման հնարավոր պատճառ նշվում է մարդու միջամտությունը: Հնարավոր է՝ ցնցման պատճառ է դարձել, օրինակ, օդորակիչների շարժիչները միացնել-անջատելը»: Հունվարի 9-ին՝ ժամը 19:30-ից սկսած «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկը մոտ կես ժամ շարունակ ցնցվել էր, որոշ խանութների ցուցափեղկեր՝ ճոճվել։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել էին։ Առևտրի կենտրոնը մեկ շաբաթից ավելի չէր գործում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |