ՉԺՀ Հուբեյ նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. Նրանց կարող են տարհանել

ՉԺՀ Հուբեյ նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. Նրանց կարող են տարհանել

PanARMENIAN.Net - Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայաստանի մոտ 400 քաղաքացու հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում: Քննարկվում է ՀՀ քաղաքացիների տարհանման հարցը:

Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը խոսել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:

Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Նաև հանգամանալից անդրադարձ է եղել ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Դեսպանությունը քայլեր է ձեռնարկվում հնարավորության սահմաններում Հայաստանի քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու համար:

ԱԳ փոխնախարարը նշել է, որ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---