Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը

Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը:

«ԵԱՀԿ համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ-ն վճռական է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը հուսով է, որ ակտիվ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվեն, գրում է Interfax.az-ը:

Անդրադառնալով Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին՝ Լիտցենբերգերն ասել է. «Ողջունում ենք կողմերի հանդիպումները կառուցողական և սուբստանտիվ բանակցությունների համար: Հուսով ենք, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն»:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարի 29-ին և 30-ին Ժնևում երկօրյա բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին և համատեղ քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Բրատիսլավայում 2019-ի դեկտեմբերի 4-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---