Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2101-ով աճել է

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2101-ով աճել է

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ից փետրվարի 1-ը ևս 2101 մարդ է վարակվել կորոնավիրուսով, փոխանցում է CGTN- հեռուստաալիքը:

Չինաստանում հաստատվել է վարակի 11,821 դեպք, ևս 124-ը գրացվել են այլ երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

2019-ի դեկտեմբերից նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 259 մարդ, չինական հիվանդանոցներում վարակից բուժվել և դուրս է գրվել 243 մարդ:

Հունվարի 31-ին Ռուսաստանում ևս գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք:

2020-ի հունվարի 31-ին հայտարարվեց՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը, 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կասեցվում է Հայաստանի մուտքի վիզայի ազատ ռեժիմը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---