5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից

5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը 2 տարով զրկվել են վարորդական իրավունքից: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու զննությունից:

«Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 2 տարի ժամկետով»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդգարության մեջ։

Ավելի վաղ ՃՈ-ից հայտնել էին, որ հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---