ԶԼՄ. Մխիթարյանը տրավմայից հետո կարող է դաշտ վերադառնալ մինչև փետրվարի 10-ը

ԶԼՄ. Մխիթարյանը տրավմայից հետո կարող է դաշտ վերադառնալ մինչև փետրվարի 10-ը

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 25-օրյա դադարից հետո կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն մինչև փետրվարի 10-ը, գրում է RomaPress.net-ը:

Հենրիխ Մխիթրայանը մկանային վնասվածք էր ստացել հունվարի 5-ին «Տորինոյի» դեմ խաղում:

Ավելի վաղ ֆուտբոլիստը ևս «Ռոմայի» երկրպագուների հետ հանդիպմանն ասել էր, որ հնարավոր է դաշտ վերադառնա այս շաբաթ:

«Հույս ունեմ՝ «Սասուոլոյի» հետ խաղից հետո, ուզում եմ օգնել թիմին»,- ասել էր Մխիթարյանը:

Վնասվածքից ապաքինվող Մխիթարյանը հունվարի 29-ին ճանաչվել էր ՀՀ լավագույն ֆուտբոլիստ: Այս կոչմանը նա արժանանում է արդեն 9-րդ անգամ:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019-ի քվեարկության արդյունքներով Մխիթարյանը 109 միավոր էր հավաքել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---