ՎԶԵԲ-ի 2021-ի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում 4 փետրվարի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշմամբ Երևանը ՎԶԵԲ-ի 2021-ի տարեկան ժողովի անցկացման վայր է ընտրվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն՝ 2021-ի գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրի, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում է, և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական։ Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին բարձր էր գնահատել իր ղեկավարած կառույցի գործակցությունն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ երկրի ֆինանսական հատվածի հետ՝ առանձնահատուկ նշելով Կենտրոնական բանկի աջակցությունը Հայաստանում բանկի նախաձեռնած նախագծերին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |