Երևան-Սևան ճանապարհին բուք է և վատ տեսանելիություն 4 փետրվարի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին՝ ժամը 16:05-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքում բուք է, Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են բոլոր մեքենաների համար: Սոթք-Քարվաճառում բուք է, Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ճանապարհները դժվարանցանելի են բոլորի համար: Շիրակի և Սյունիքի մարզերի ճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է: Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածում ձյուն է տեղում: Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Ապարան-Քուչակ և Երևան-Սևան ճանապարհներին բուք է: Երևան-Սևան ճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն: Սարավան -«Զանգեր» հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում 590 բեռնատար է կուտակվել: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |