Զինվորի մահվան փաստով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Զինվորի մահվան փաստով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին, Քննչական կոմիտեին հղումով տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննիչը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մովսիսյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար:

Փետրվարի 2-ին ձերբակալվել էին Ավագյանի 3 ծառայակիցը, այդ թվում՝ Դավիթ Մովսիսյանը:

Դեպքը եղել է հունվարի 30-ին: Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա ինքնասպանություն է գործել: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին երիտասարդի դին փորձել էին բերել Արմավիրից Երևան: Այդ ընթացքում նրանց մոտ էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնել, որ որևէ ապացույց չունի, թե սա ինքնասպանություն է:

Կարդացեք նաև՝ ՊԲ «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Քննչական

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---