Betconstruct-ը Լոնդոնում Technology Provider of the Year մրցանակն է ստացել

Betconstruct-ը Լոնդոնում Technology Provider of the Year մրցանակն է ստացել

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Լոնդոնում կայացել է խաղային ոլորտի ծրագրավորման ապահովման աշխարհի ամենահեղինակավոր IGA Award մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա են եղել խաղային ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ։ Այս տարի հայկական Betconstruct ընկերությունը ներկայացված էր 8 անվանակարգում։

Մրցանակաբաշխության Technology Provider of the Year՝ «Խաղային ոլորտի տարվա լավագույն տեխնոլոգիական մատակարար» անվանակարգում ընկերությունն արժանացել է գլխավոր մրցանակին։

2012-ից ի վեր Betconstruct ընկերությունը մասնակցում է խաղային տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղիանակավոր London ICE ցուցահանդեսին։ Այս տարի ևս ընկերությունը պատվով ներակայանալու է այս հեղիանակավոր միջոցառմանը և առաջիկա օրերին ցուցահանդեսի այցելուները կծանոթանան ընկերության պրոդուկտներին և նորարարություններին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---