Փաշինյան. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծումից

Փաշինյան. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծումից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր առաջարկած համազգային 6 կոնսենսուսներին՝ կրկնելով դրանք որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար և բանաձև:

Կետերից առաջինը վերաբերվում էր ներհայկական որևէ հարցի լուծման ընթացքում բռնության մերժմանը՝ բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և «հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն»։ Սկզբունքը չի վերաբերում օրինական ուժի կիրառմանը:

Երկրորդ կոնսենսուսը նրանում է, որ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։

«Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը», - գրել է վարչապետը։

Երրորդն այն է, որ բոլոր ուժերը, որոնք կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար ու ՀՀ-ում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։

Որպես չորրորդ կոնսենսուս վարչապետը նշել է Հայաստանի և Արցախի՝ կոռուպցիայից զերծ լինելու դրույթը։

5-րդն էլ իրավունքի և օրենքի գերակայությունն է ․ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել։

6-րդ՝ ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։

«Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- ասվում է Փաշինյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---