Փետրվարի 6-7-ին կտաքանա 10-12 աստիճանով, հետո՝ նույնքան կցրտի

Փետրվարի 6-7-ին կտաքանա 10-12 աստիճանով, հետո՝ նույնքան կցրտի

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ի ցերեկը ՀՀ առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում տեղումներ են սպասվում, ամսի 6-ին, 7-ի գիշերն առանց տեղումների եղանակ կլինի։

Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:

Ջերմաստիճանը փետրվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, ամսի 8-ից 10-ը նույնքան կնվազի: Տավուշում փետրվարի 6-7-ի ցերեկըջերմաստիճանը կարող է հասնել +16...+18-ի, Սյունիքում՝ +20...+23-ի:

Երևանում փետրվարի 5-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ: Ամսի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին ևս տեղումներ են սպասվում, 8-ի երեկոյան և 9-ին՝ ձյան տեսքով։ Փետրվարի 6-ին, 7-ի գիշերն առանց տեղումների եղանակ է լինելու: Ամսի 6-7-ին ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +12...+14 աստիճանի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---