Վարչապետ. Ուղևորափոխադրումների ոլորտում հստակ չափորոշիչներ պետք է ներդրվեն

Վարչապետ. Ուղևորափոխադրումների ոլորտում հստակ չափորոշիչներ պետք է ներդրվեն

PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչներ պետք է ներդրվեն: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Պատասխանատուներն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանն ու խնդիրներին: Անդրադարձ է եղել շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը և ավտոկայանների ոչ բարվոք վիճակին:

Խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ են արվել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նաև ուղևորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ են քննարկվել:

Վարչապետը հանձնարարել է վերլուծել ոլորտի ներկայիս վիճակն ու քննարկված տարբերակների մասով գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել՝ հստակ ժամանակացույցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---