Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Իրանի միջազգային մրցաշարում

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Իրանի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Իրանի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Նա մրցել է ավելի բարձր՝ իր համար անսովոր գերծանրքաշային կարգում։ Հայ մարզիկը պոկել է 180 կգ, հրել` 230 կգ և երկամարտի 410 կգ արդյունքով ճանաչվել երկրորդը:

Նույն քաշային կարգում հայտավորված Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---