Արցախի նախագահի ընտրություններում «Հզոր միասնական հայրենիքը» կսատարի Մասիս Մայիլյանին

Արցախի նախագահի ընտրություններում «Հզոր միասնական հայրենիքը» կսատարի Մասիս Մայիլյանին

PanARMENIAN.Net - Արցախի «Հզոր միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար մարմինը որոշել է նախագահական ընտրություններում աջակցել թեկնածու Մասիս Մայիլյանին, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ «Մայիլյան – Նոր Արցախ» դաշինքին։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

ՀՄՀԿ դիրքորոշումը պայմանավորված է Մայիլյանի ու նրա քաղաքական թիմի առաջադեմ գաղափարներով, երկրում արմատական-համակարգային բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ, պետական և դիվանագիտական աշխատանքի փորձառությամբ և անբասիր վարքով։

«Կուսակցությունը վճռական է ընտրություններից հետո Մայիլյանի քաղաքական հենարանը հանդիսացող ուժերի հետ միասին ըստ ամենայնի նպաստելու երկրում արմատական բարեփոխումների ծրագրի իրականացմանը»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պայքարելու է Արցախի նախագահի պաշտոնի համար:

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---